Ֆուտբոլ

Հայաստանի ընտրանին բոլոր խաղերում մարզադաշտ է դուրս գալու հաղթելու նպատակով. Վարդան Մինասյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ընտրանին բոլոր խաղերում մարզադաշտ է դուրս գալու հաղթելու նպատակով. Վարդան Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին երեկոյան Մալթայի Տաշ Կալի ավանի մարզադաշտում անցկացրել է նախախաղային մարզում, որի մեկնարկից առաջ տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից,

ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Մալթայի ընտրանին շատ կազմակերպված թիմ է եւ կարծիք հայտնել, որ Մալթայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Պիետորո Գեդինիին հաջողվել է ամուր և մարտունակ թիմ ստեղծել:

Անդրադառնալով կենտրոնական պաշտպանի դիրքին` Վարդան Մինասյանն ընդգծել է, որ այդ խաղային դիրքում մրցակցությունը թիմում աճել է: Այսօր հավաքականի կազմում ընդգրկված է չորս կենտրոնական պաշտպան, որոնց թվում են` նորեկ Ալեքսը և Ռոբերտ Արզումանյանը, ով վերջապես պայմանգիր է կնքել ակումբային թիմի հետ: Մալթայի հետ խաղի համար մեր հավաքականի մարզչական շտաբը պետք է ընտրի երկու կենտրոնական պաշտպաններից կազմված օպտիմալ զույգը:

Մեր ընտրանու գլխավոր մարզիչըևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանի հավաքականը բոլոր խաղերում հաղթանակ տանելու նպատակով է դուրս գալու խաղադաշտ: Իսկ յուրաքանչյուր խաղի համար կընտրվի այն մարտավարությունը, որը թույլ կտա Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակ տոնել:

Երկու երկրների ազգային հավաքականների հանդիպումը տեղի է ունենալու այսօր` սեպտեմբերի 7-ին, Մալթայի Տաշ Կալի ավանում, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում