Ֆուտբոլ

«Հրազդան» մարզադաշտում կցուցադրվի Մալթա-Հայաստան հանդիպումը

1 րոպեի ընթերցում

«Հրազդան» մարզադաշտում կցուցադրվի Մալթա-Հայաստան հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի այսօր`սեպտեմբերի 7-ինՄալթայի ընտրանու հետ կայանալիք խաղը կցուցադրվի «Հրազդան» մարզադաշտում տեղակայված մեծ տեսաէկրանների վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով, սեպտեմբերի 7-ին մեկնարկող 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի նաեւ «Հրազդան» մարզադաշտում: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպմանը հետեւել հենց «Հրազդան» մարզադաշտում` յուրօրինակ ձեւով ներկա գտնվելով Մալթա-Հայաստան հանդիպմանը:

Հանդիպումը տեղի է ունենալու Մալթայի Տաշ Կալի ավանում, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում