ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը վերջին տարիներին առաջընթաց է գրանցել. Ռասմուսեն
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը վերջին տարիներին առաջընթաց է գրանցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին կայացած ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: Նրա խոսքով` խորացված համագործակցությունն իրականացվում է թմրանյութերի, ահաբեկչության եւ իրավահենության դեմ պայքարում, եւ այդ հարցերում բավականին լուրջ հաջողություններ են գրանցվում: «Մենք նաեւ հրավիրել ենք Ռուսաստանին` համագործակցելու հրթիռային սպառնալիքների դեմ պայքարելու հարցում, թեեւ դեռ հստակ պատասխան չենք ստացել»,- ասաց նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակներում: