Լիբանանահայերը բողոքի ցույց են անցկացրել Հունգարիայի դեսպանատան առաջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում Հունգարիայի դեսպանատան առաջ սեպտեմբերի 6-ին բողոքի ցույցի են դուրս եկել լիբանանահայերը` ընդդեմ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: «Հունգարիա, քո քայլը նպաստում է նոր հանցանքների իրագործմանը» կարգախոսով պաստառները ձեռքներին` հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են հարցի արդարացի լուծում: Ինչպես մյուս երկրների հայ համայնքի ներկայացուցիչները` լիբանանահայերը եւս հանդես են եկել դատապարտող եւ քննադատող հայտարարություններով:

Համայնքը նաեւ նամակ է հղել Լիբանանում Հունգարիայի դեսպանին, որում, մասնավորապես, նշված է. «Հարգելի դեսպան, Ձեզ գրում ենք` հայտնելու վերջին իրադարձությունների հետ կապված մեր խոր մտահոգությունը, եւ դրանց վերաբերյալ մեր քննադատական մոտեցումը: Մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ Հունգարիան համաձայնեց` սառնասիրտ եւ իր արարքի համար ոչ մի վայրկյան չզղջացող մարդուն արտահանձնել հայրենիք, վստահեց Ադրբեջանի երաշխիքներին, որը սուտ քարոզչություն է տարածում եւ բացահայտ հակահայկական քաղաքականություն է վարում: Այս նամակով, հայ եւ հունգարացի ժողովուրդների բարեկամությունը պահպանելու համար, Ձեզ հորդորում ենք հրապարակավ դատապարտել այս խայտառակ եւ վտանգավոր արարքը: Պահանջում ենք անմիջապես բանտարկել Սաֆարովին»:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ ազգովի հերոսացրին:

Հայերեն

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին