Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Մալթա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Մալթա

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր` սեպտեմբերի 6-ին, մեկնեց Մալթա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ազգային ընտրանին սեպտեմբերի 7-ին աշխարհի առաջնության ընտրականի փուլի շրջանակներում առաջին հանդիպումը կանցկացնի Մալթայի ազգային հավաքականի դեմ:

Մունդիալ-2014-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային ընտրանու առաջին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին, Մալթայի Տաշ Կալի ավանում: Խաղի սկիզբը Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում