Սիրիայի հայաշատ Ղամիշլիում եւ Քեսաբում ներքին անվտանգությունն ապահովված է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում եւ մասնավորապես հայաշատ Ջարամանա արվարձանում իրավիաճակն ավելի հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը: «Իրավիճակը հանգիստ է նաեւ հայաշատ Ղամիշլիում եւ Քեսաբում, այնտեղ ներքին անվտանգությունն ապահովված է»,- նշել է Էլմաջյանը:

Ավելի քան երկու ամիս առաջ 16 զինծառայողների թվում առեւանգված քեսաբահայ Խաժակ Աբելյանի վերաբերյալ տեղեկություններ չկան: Էլմաջյանի խոսքով` Թուրքիան շարունակում է աջակցել զինյալներին` իր տարածքից մեծ թվով զինված խմաբավորումների առջեւ բացելով սահմանները դեպի սիրիական տարածքներ: Բախումները շարունակվում են Դամասկոսի ծայրամասերում եւ Հալեպի որոշ թաղամասերում:

Հալեպահայերը տեղեկացնում են, որ Հալեպում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, եւ քաղաքի կյանքը փոքր-ինչ աշխուժացել է: Ճանապարհային ոստիկանությունը գրեթե երկու ամիս ընդմիջումից հետո հայտնվել է փողոցներում: Սիրիական ավիաուղիների կողմից իրականացվող Երեւան-Հալեպ չվերթը մեկ ժամ ուշացումով կայացել է, եւ Հալեպ են վերադարձել Հայաստանում հանգրվանած մեր հայրենակիցները:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Սիրիական ազատ բանակի անունից, որտեղ սպառնալիք էր հնչեցվել ոչնչացնել Հալեպի և Դամասկոսի օդային տարածքներում հայտնված բոլոր օդանավերը:

Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի հայեր, այդ թվում` սիրիական բանակի զինծառայողներ: Օրերս,Դամասկոսի Ջարամանա արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ազգությամբ հայ Լուսաբեր Յակուբյանը եւ վիրավորվել են երեք սիրիահայերի, որոնց վիճակն արդեն լավ է:

Հայերեն English

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն