Ֆուտբոլ

Մալթա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

1 րոպեի ընթերցում

Մալթա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, հանդիպման գլխավոր մրցավարն է Ռենե Էյզներին: Խաղադաշտում նրան կօգնեն Կլաուս Շտրասերն եւ Ռիչարդ Հյուբլերը, իսկ 4-րդ պաշտոնյան Գերհարդ Գրոբելնիկն է:

Մունդիալ-2014-ի ընտրական փուլի Հայաստանի ազգային ընտրանու առաջին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին, Մալթայի Տաշ Կալի ավանում: Խաղի սկիզբը Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում