Հայաստանի շախմատիստները կրել են իրենց առաջին պարտությունն օլիմպիադայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ փուլում Հայաստանի շախմատիստները կրել են իրենց առաջին պարտությունը Չինաստանի թիմի հետ մրցամարտում՝1,5:2,5 հաշվով: Այս մրցափուլում միակ պարտությունը կրել Է գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը գրոսմայստեր Վան Յույի հետ պարտիայում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մինչ այդ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի Է խաղացել Էր գրոսմայստեր Բու Սյանչժիի, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը՝ գրոսմայստեր Վան Հաոյի եւ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ գրոսմայստեր Դին Լիրենի հետ:

Հայերեն