Հայաստան

Գավառում արտադրվող «Արոմա դել վինո» արտադրատեսակի պանիրը վտանգավոր է․ ՍԱՏՄ

1 րոպեի ընթերցում

Գավառում արտադրվող «Արոմա դել վինո» արտադրատեսակի պանիրը վտանգավոր է․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում  իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։

«Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Փորձաքննության ներկայացված Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ Պանիր «Արոմա դե լ վինո» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: 

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում