Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ` հանցագործ Ադրբեջանը շարունակում է դաստիարակել հանցագործ հասարակություն
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ի դեմս Ռամիլ Սաֆարովի երկիր բերեց իր մարդասպան քաղաքացուն` այդպիսով ևս մեկ անգամ հաստատելով, որ նման դիրքորոշումներ ունեցող պետությունը չի կարող դասվել եվրոպական քաղաքակիրթ պետությունների շարքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Ադրբեջանն իր այս ստոր քայլով ևս մեկ անգամ հաստատեց, որ շարունակում է վարել հայատյաց քաղաքականություն, հաստատեց, որ իր նման հանցագործ պետությունում դեռևս շարունակվում է դաստիարակվել հանցագործ հասարակություն: Հասարակություն, ում համար բնական է, երբ Ռամիլ Սաֆարովը, ով քնած վիճակում Հունգարիայում կացնահարում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին, կարող է իր երկրում ընդունվել որպես ազգային հերոս: Եթե դիտարկենք Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, ապա վստահաբար կարող եմ նշել, որ նա արտաքին պատերազմում տանուլ է տվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երևի իր ուսանողական տարիներին լավ չի կերտել արտաքին քաղաքականության էությունն և նշանակությունը, ինչի պատճառով իր պետությանը շարունակ «պարգևում էե նորանոր պարտություններե,-ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Եթե մեր հարևան պետության հասարակության լայն շերտերը գովերգում են նման ստոր քայլը, ապա, ըստ Մելքոնյանի, վստահաբար կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի նման ժողովրդավարական պետությունը չի եղել ու չի կարող լինել հանցագործ Ադրբեջանի կազմում, «պետք է այլազգի դիտորդները, միջնորդ պետությունները նույնպես հաստատեն այս փաստըե:
Թուրքիան նույնպես միջամտել, օգնել է Ադրբեջանի`Ռամիլ Սաֆարովի ազատման համար կազմված ծրագրի իրականացմանը, բայց չի խոստովանում, և «մեղքըե կրում է միայն Ադրբեջանը:
«Մեր մյուս հարևան Թուրքիայի համար նույնպես շատ ընդունելի փաստ է մարդասպանին հերոսացնելը, նրա անունով փողոցներ, դպրոցներ կոչելը: Վերջին տարիներին նման վառ օրինակ է Հրանտ Դինքին սպանողի անպատիժ մնալը: Իսկ ինչ վերաբերում է Հունգարիայի կատարած քայլին Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման գործով, ապա Հունգարիայի համապատասխան պաշտոնյաները և իշխանություններն այս ստոր քայլով նսեմացրին եվրոպական արժեհամակարգըե,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Հունգարիայի և Հայաստանի միջև հետաքա քաղաքական զարգացումներին անդրադառնալով` Մելքոնյանը նշեց, որ Հունգարիային ոչ թե թշնամի պետություն պետք է համարել, այլ բողոք ներկայացնել հունգար ժողովրդին նման անընդունելի արաքի համար: Հունգարիայում կան խմբեր, ովքեր չեն ընդունում իրենց պետության նման արարքը:
2004 թվականի փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սույն թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին ենթարկեց էքստրադիցիայի, Ադրբեջանն էլ ազատ արձակեց հրեշավոր հանցագործին: