Քաղաքականություն

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

2 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետներ Ռոմիլոս Խաձիյանողլուի և Ադամանտոս Պապադոպուլոսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման, մասնավորապես՝ սահմանամերձ շրջանների և քաղաքների միջև կապերի ընդլայնման հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և «ԹՐԻՓՓ» նախագիծը՝ ընդգծելով Էվրոսի շրջանի հնարավոր դերակատարությունը տարածաշրջանային փոխկապակցվածության և առևտրատնտեսական կապերի զարգացման գործում։

Զրուցակիցները կարևորել են Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքների պատմության մեջ հայկական համայնքի ներդրումը և քննարկել Հայաստանի մարզերից մեկի քաղաքների հետ համագործակցության հաստատման, ինչպես նաև համատեղ մշակութային և կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները։

Այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը, Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանի ուղեկցությամբ, հանդիպել է նաև Օրեստիադայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումները և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները։

Այցելություն է եղել նաև Դիդիմոտիխոյում գտնվող և պատմական նշանակություն ունեցող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում