Հայաստանի շախմատիստները 7-րդ փուլում կխաղան Չինաստանի թիմի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ փուլում կխաղա Չինաստանի հավաքականի հետ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստանի հավաքականը 11 թիմային միավորով այժմ զբաղեցնում Է 2-րդ տեղը, իսկ չինացիները տասը միավորով` 4-րդը:
Չին շախմատիստները լուրջ մրցակիցներ են, սակայն Հայաստանի շախմատիստները, որոնց վարկանիշն ավելի բարձր Է, հաղթելու ավելի լավ հնարավորություն ունեն: Այս փուլում հաղթանակը շատ կամրապնդի մեր շախմատիստների դիրքերը:
Ինչ վերաբերում Է Հայաստանի կանանց շախմատի հավաքականին, ապա 7-րդ փուլում մեր շախմատիստուհիները մրցելու են Իտալիայի թիմի հետ: Նախորդ` 6-րդ փուլում, Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 3:1 հաշվով հաղթել էր Արգենտինայի թիմին եւ վաստակելով ութ թիմային միավոր` այժմ զբաղեցնում Է 23-րդ տեղը: Իտալիայի հավաքականի հետ խաղում մեր հավաքականը ֆավորիտ է համարվում: