Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 5-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով սեպտեմբերի 10-ին Մոնտենեգրոյի Պոդգորիցա քաղաքում կայանալիք Մոնտենեգրո-Հայաստան 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառյությունից` ՀՀ երիտասարդական ընտրանու մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապահներ` Արսեն Բեգլարյան «Գանձասար», Գոռ Էլյազյան «Իմպուլս», Ալբերտ Օհանյան «Փյունիկ»:
Հավաքական են հրավիրելպաշտպաններ Տարոն Ոսկանյանը` «Փյունիկ», Անդրանիկ Ոսկանյանը` «Միկա», Գրիքոր Հովհաննիսյանը` «Փյունիկ», Արամ Շահնազարյանը` «Բանանց», Գագիկ Դաղբաշյանը` «Բանանց», Հովհաննես Համբարձումյանը` «Բանանց»: Կիսապաշտպաններ` Նարեկ Գյոզալյան` «Բանանց», Մասիս Ոսկանյան` «Ռոզելար» Բելգիա, Կարեն Մուրադյան` «Շիրակ», Վարդգես Սաթումյան` «Միկա», Աղվան Պապիկյան` «ԼԿՍ Լոձ» Լեհաստան, Արեգ Ազատյան` «Միկա», Նաիրի Մինասյան` «Բանանց», Էդգար Մալաքյան` «Վիկտորիա Պլզեն» Չեխիա, Գևորգ Կարապետյան` «Բանանց», Գագիկ Պողոսյան` «Փյունիկ»:
Հարձակվողներ` Վիուլեն Այվազյան «Փյունիկ», Գևորգ Բադալյան «Բանիկ Օստրավա» Չեխիա, Հովհաննես Հովհաննիսյան «Փյունիկ»:
Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին, հավաքականը կանցկացնի «բաց» մարզում, որից հետո ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել ֆուտբոլիստների հետ: Այնուհետև սեպտեմբերի 7-ին թիմը կանցկացնի «փակ» մարզում, իսկ սեպտեմբերի 8-ին կմեկնի Պոդգորիցա: Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին` ժամը 19:30, Պոդգորիցա քաղաքի համանուն մարզադաշտում: