ԱՄՆ-ի ԿՀՎ նախագահն այցելել է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախագահ, գեներալ Դեյվիդ Պետրաուսը ժամանել է Թուրքիա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Պետարուսն Աթաթուրքի անվան օդանավակայան է ժամանել ԱՄՆ-ի օդուժերին պատկանող հատուկ Բոյինգ C-17 զինվորական ինքնաթիռով, ինչից հետո զրահապատ մեքենաներով հեռացել է օդանավակայանից: ԱՄՆ-ի ԿՀՎ նախագահի այցի նպատակները և հնարավոր հանդիպումների մասին տեղեկությունները գաղտնի են պահվում:

Հայերեն