2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Դամասկոս եւ Հալեպ քաղաքների թաղամասերում կրակոցներ եւ բախումներ կան, որոնք, սակայն, սահմանափակ են: «Արմենպրես»-իհետ զրույցում այս մասին նշեց Սիրիայի հայկական համայնքիաղբյուրը, ով չցանկացավ ներկայանալ:
Սիրիայում լայնածավալ պատերազմական վիճակներ չկան, բայց սահմանափակ կռիվներ ընթանում են: Դամասկոսի հայկական շրջաններում եւս վիճակը հանգիստ է, հազվադեպ լսվում են կրակոցների ձայներ: Նյութական վնասները քիչ են:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ` Հալեպում տիրող իրավիճակը վերջնական լուծում չի գտնում: Ընդդիմադիրները փորձել են գրավել որոշակի թաղամասեր, սակայն կառավարական բանակը պաշարել է դրանք: Բայց քաղաքում համեմատաբար խաղաղ վիճակ է` ի տարբերություն նախորդ շաբաթների, պարզապես օգոստոսի 31-ից երեկվանից չի գործում հեռախոսակապը:
Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել ենմեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: Հայաստան են ժամանել ավելի քան 2 հազար սիրիահայեր, իսկ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան: