Սպորտ

Հայաստանի պատանի շախմատիստները հաղթել են ադրբեջանցիներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պատանի շախմատիստները հաղթել են ադրբեջանցիներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 16-տարեկանների Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը 4-րդ փուլում 3:1 հաշվով հաղթել Է Ադրբեջանի թիմին Ստամբուլում ընթացող մինչեւ 16-տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայում եւ, վաստակելով 11 միավոր, զբաղեցնում Է 5-րդ տեղն այս մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը` այս մրցամարտում առավել հաջող հանդես եկան Տիգրան Հարությունյանը եւ Վլադիմիր Կանջարյանը:

5-րդ փուլում Հայաստանի պատանի շախմատիստները խաղալու են Սերբիայի թիմի հետ, որը նույնպես վաստակել Է 11 միավոր:

12,5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն Է Ռուսաստանի շախմատի պատանեկան հավաքականը:

Այս մրցաշարին մասնակցում են 39 թիմեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում