Հալեպի հայկական թաղամասերի մոտակայքում ռումբեր են պայթել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում իրավիճակը օգոստոսի 31-ի առավոտյան համեմատաբար հանգիստ է, կրակոցների ձայները լսելի չեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը:

Հալեպում բնակվող հայերը պատմեցին, որ իրավիճակը Հալեպում, սակայն, այս գիշեր բավական լարված է եղել. 4 ռումբ է ընկել հայկական թաղամասերի մոտակայքում` ահ ու սարսափ տարածելով տեղի հայերի շրջանում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Հալեպահայերի խոսքով` ռումբերից մեկն ընկել է Վիլլաներ թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց:

Վերջին մի քանի օրերին Դամասկոսի շրջակա արվարձաններում սիրիական բանակի եւ հակակառավարական զինված խմբավորումների միջեւ բախումները սաստկացել էին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան «Ազդակ» օրաթերթը, օգոստոսի 28-ին Դամասկոսի Ջարամանա շրջանում երկու երիտասարդների թաղման արարողության ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժածների մեջ հայեր չեն եղել: Ջարամանան դրուզներով եւ արաբ քրիստոնյաներով բնակեցված թաղամաս է, որտեղ նաեւ բնակվում են շուրջ 400 հայ ընտանիքներ:

Օգոստոսի 28-ին կեսօրից հետո մայրաքաղաքի արեւելյան արվարձաններում, մասնավորապես Ջոբար արվարձանում զինված խմաբավորումները իշխանամետ բնակչության դեմ հարձակումներ են իրականացրել, որոնց հետեւանքով մի քանի տասնյակ բնակիչներ են սպանվել: Այդ տարածքի բնակիչներից էին նաեւ Մաթոսյանների ընտանիքի երեք անդամները, որոնց դիակներն արդեն դուրս են բերվել:

Օգոստոսի 29-ի առավոտյան սիրիական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ Դամասկոսի Զամալքա արվարձանում մարտական գործողությունների պատճառով քաղաքացիներ են զոհվել, այդ թվում մեկ հայ ընտանիք: Լուրը ստուգվելուց հետո պարզ դարձավ, որ Զամալքայում հայ ընտանիք չի ապրում:

Գրեթե 18 ամիս շարունակվող բախումները Սիրիայի կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ իրենց հարվածն են հասցրել նաեւ սիրիահայ համայնքին` պատճառ դառնալով տասնյակից ավելի զոհերի: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:Մինչ օրս Հայաստան են ժամանել շուրջ 1900 սիրիահայեր:ՀՀ միգրացիոն պետական ծառայությանը մինչ այժմ դիմել է սիրիահայ 47 ընտանիք` 91 անդամներով, որոնցից 20 ընտանիք (46 հոգի) ապահովվել է ժամանակավոր կացարանով:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում