1 րոպեի ընթերցում
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում ոստիկանական շուրջկալների եւ երկրի մի շարք խոշոր քաղաքների փողոցներում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ընդդիմության մոտ 2 հազար ներկայացուցիչներ են ձերբակալվել: Մոտ 1200 մարդ կալանվել է երկուշաբթի օրը ոստիկանության հետ Լահորում տեղի ունեցած ընդհարումներից հետո, որտեղ ընդհարումները զանգվածային բնույթ են կրել: Ցուցարարները քարկոծել են ոստիկանությանը: Իրավապահ մարմինները արցունքաբեր գազ ու մահակներ են գործի դրել: Վիրավորվել է 60 ոստիկան: «Ջաամաթ ի իսլամիե արմատական կրոնական կուսակցության ղեկավարներ Ղազի Հուսեյն Ահմեդը եւ Մունավար Հասանը 90-օրյա տնային կալանքի են ենթարկվել: Ոստիկանությունը ներխուժել է մարդու իրավունքների հանձնաժողովի գրասենյակ եւ ձերբակալել 50-ից ավելի իրավապաշտպանների, լրագրողների, բուհական դասախոսների: Երկուշաբթի օրը Նավազ Շարիýի Պակիստանի մահմեդական լիգայի խմբակցության ղեկավարությունը հայտարարել է նախագահ Փերվեզ Մուշառաýի դեմ բողոքի համազգային շարժում սկսելու մասին: Այն իրականացվելու է մի շարք ընդդիմադիր կուսակցություններ միավորող Համակուսակցական ժողովրդավարական շարժման ընդհանուր գործողությունների շրջանակներում: