Ֆուտբոլ

«Ֆեներբախչե»-«Սպարտակ» ֆուտբոլային խաղին Հայաստանի եւ Արցախի դրոշները չեն լինի

2 րոպեի ընթերցում

«Ֆեներբախչե»-«Սպարտակ» ֆուտբոլային խաղին Հայաստանի եւ Արցախի դրոշները չեն լինի

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի «Չեմպիոնների լիգա»-ի որակավորման «Ֆեներբախչե»-«Սպարտակ» հանդիպման ժամանակ ռուս երկրպագուները չեն բարձրացնի Հայաստանի եւ Արցախի դրոշները:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sovsport.ru, «Սպարտակ»-ի «ֆան ակումբ»-ի ներկայացուցիչները ռուսական պարբերականին տված հարցազրույցում հերքել են այն լուրերը, թե ռուս երկրպագուները, ի նշան բողոքի, պատրաստվում են Թուրքիայում բարձրացնել Հայաստանի եւ Արցախի դրոշները:«Այս ամենի մասին մենք նույնպես տեղեկացել ենք համացանցից: Հավանաբար դրանում ադրբեջանցի լրագրողների մատն է խառը: Նրանք փորձում են քաղաքական աստառ տալ ֆուտբոլային հանդիպմանը»,-ասել է «Սպարտակ»-ի «ֆան ակումբ»-ի ներկայացուցիչը:

Մինչ այս «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ թուրք հաքերները կոտրել էին Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը` գլխավոր էջում տեղադրելով Քեմալ Աթաթուրքի նկարը: Միջադեպին նախորդել էր«Սպարտակ»-ի և թուրքական «Ֆեներբախչե»-ի (2:1) հանդիպումը, որի ժամանակ ռուս երկրպագուներն այրել էին Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի նկարը: «Անմիջապես ներողություն խնդրեք թուրք ժողովրդից: ՖԻՖԱ-ն այն անտեսում է, իսկ մենք հանցագործությունն անպատիժ չենք թողնում»,- Աթաթուրքի նկարի տակ գրել էին հաքերները:

Այնուհանդերձ, ինչպես գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը, «Սպարտակ»-ի երկրպագուները մտադիր չեն բավարարել թուրք հաքերների պահանջները: Ներողության փոխարեն պատասխան խաղին նրանք պատրաստվում են Ստամբուլում պարզել Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև «Թուրքիա, ճանաչի'ր ցեղասպանությունը» և «Թուրքիա, վերադարձրու' հայկական հողերը» գրառումները: Այս մասին մոսկովյան ակումբի երկրպագուները հայտարարել են «Սպարտակ»-ի ֆեյսբուքի պաշտոնական էջում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում