Պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի հայաշատ արվարձանի գերեզմանատան մուտքի մոտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բախումները Դամասկոսի արվարձաններում շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, զինյալները փորձում են կենտրոնական թաղամասեր ներխուժել, սակայն կառավարական ուժերին հաջողվում է կանխել այդ ամենը:

Սիրիահայ լուսանակարիչ Վահե Շահինյանն«Արմենպրես»-ին հայտնեց, որ օգոստոսի 28-ին` Դամասկոսի ժամանակով 14:30-ին, Ջառամանայի գերեզմանատան մուտքի մոտակայքում թաղման արարողության ժամանակ ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Նրա խոսքով` տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել: Ջառամանայի երեք հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով, նույնիսկ տեղ չլինելու պատճառով վիրավորներին տեղափոխում են Դամասկոս:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը եւս հաստատել է Ջառամանայում տեղի ունեցած պայթյունը, զոհվածների եւ վիրավորների թվի վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում:

Դամասկոսի Ջառամանա արվարձանում բնակվում են մեծամասամբ քրիստոնյաներ եւ ավելի քան 250 հայ ընտանիք:

Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել ենմեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: Հայաստան են ժամանել ավելի քան 2 հազար սիրիահայեր, իսկ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան:

Հայերեն English

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը