Ֆուտբոլ

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով պարտություն է կրել Վրաստանի ընտրանուց

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով պարտություն է կրել Վրաստանի ընտրանուց

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իր երկրորդ ընկերական խաղում ևս պարտություն է կրել Վրաստանի պատանեկան ընտրանուց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումն ավարտվել է վրացիների 4:0 խոշոր հաշվով հաղթանակով: Այս թիմերի առաջին խաղում, որը կայացել էր օգոստոսի 22-ին, Վրաստանի հավաքականն առավելության էր հասել 1:0 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում