Միջազգային

Սիրիայի անվտանգության ուժերն իրենց հսկողության տակ են վերցրել Դարայա բնակավայրը

1 րոպեի ընթերցում

Սիրիայի անվտանգության ուժերն իրենց հսկողության տակ են վերցրել Դարայա բնակավայրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ազատ բանակի ընդդիմադիրների գերակշիռ մասն իշխանական ուժերի կողմից հեռացվել է Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Դարայա բնակավայրից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացրել են սիրիացի ընդդիմադիր ակտիվիստները: Նրանց խոսքով` Սիրիայի անվտանգության ուժերի մեծաքանակ զորքերը տանկերով արդեն իսկ մուտք են գործել այդ բնակավայր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում