Միջազգային

Քեսաբի հայ բնակչությունը վնասներ չի կրել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով չդադարող հրդեհներից

2 րոպեի ընթերցում

Քեսաբի հայ բնակչությունը վնասներ չի կրել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով չդադարող հրդեհներից

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մի քանի օր է` թուրք-սիրիական սահմանին չեն դադարում անտառային հրդեհները: «Արմենպրես»-ը սիրիահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացել է, որ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Քեսաբի հայ բնակչությունը մարդկային վնասներ չի կրել, սակայն այնտեղ հեռախոսակապը եւ համացանացը շարունակում են անջատված մնալ, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը Քեսաբում հանգիստ է:Բջջայինը գործում է միայն Չալմա թաղամասում:

Սիրիայի զինված ուժերն իրենց հսկողության տակ են վերցրել նաեւ սահմանի մոտակայքում գտնվող տարածքները, որտեղ մոտ երկու շաբաթ առաջ բախումներ էին տեղի ունեցել:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հալեպի Նոր գյուղ թաղամասում Միդան մզկիթի մոտակայքում գտնվող հացի փռի մոտ ռումբ է պայթել, որի հետեւանքով 1 մարդ է զոհվել եւ եւս 2-ը վիրավորվել են:Հալեպահայերը նշում են, որ ռումբի հուժկու ձայնից մարդիկ ահավոր վախեցել են: Ընդդիմադիրներն իրենց այդ քայլով փորձել են խափանել հաջողությունների հասած զորքի ուրախությանը:

Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել ենմեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: Հայաստանումկացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում