Ֆուտբոլ

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային ընտրանին մեկնել է Թբիլիսի

2 րոպեի ընթերցում

 Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ազգային ընտրանին մեկնել է Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Վրաստան, որտեղ անցկացնելու է հերթական ուսումնամարզական հավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի ազգային հավաքականը կհանգրվանի Թբիլիսիում և հավաքի շրջանակներում երկու ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան Թբիլիսիում օգոստոսի 22-ին և 24-ին:

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Գևորգ Հարությունյան` «Փյունիկ»

Արտյոմ Կարապետյան` «Ադմիրալտեեց», Ռուսաստան

Պաշտպաններ`

Դավիթ Լևոնյան` «Փյունիկ»

Վասպուրակ Մինասյան` «Փյունիկ»

Արամ Շահնազարյան` «Բանանց»

Արթուր Պետրոսյան` «Միկա»

Նորայր Սարգսյան` «Միկա»

Սարգիս Շահինյան` «Միկա»

Կիսապաշտպաններ`

Գոռ Մալաքյան` «Փյունիկ»

Դավիթ Զաքարյան` «Փյունիկ»

Արարատ Եգանյան` «Բանանց»

Անդրանիկ Քոչարյան` «Բանանց»

Դավիթ Ասլանյան` «Բանանց»

Նաիրի Մինասյան` «Բանանց»

Հակոբ Լոռեցյան` «Իմպուլս»

Արման Մելքոնյան` «Փյունիկ»

Աղվան Պապիկյան` ԼԿՍ «Լոձ», Լեհաստան

Հարձակվողներ`

Արսեն Փիլոյան` «Փյունիկ»

Ալբերտ Զոհրաբյան` «Փյունիկ»

Վիուլեն Այվազյան` «Փյունիկ»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում