Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը պահպանում է իր դիրքերը ՖԻՖԱ-ի աղյուսակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում շարունակում է նույն դիրքում մնալ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, կանանց մեր ընտրանին 1103 միավորով 108-րդ հորիզոնականում է:

Առաջատարը մնում է ԱՄՆ-ի ընտրանին` 2221 միավորով: Երկրորդ տեղում գերմանուհիներն են (2168), եռյակը եզրափակում է Ճապոնիան` 2110 միավորով:

FIFA-ն իր հաջորդ վարկանշային աղյուսակը կհրապարակի մեկ ամիս անց:

Հայերեն Русский