Շառլ Ազնավուրը հանդիպում է ունեցել Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ երգահան-կատարող Շառլ Ազնավուրը ժամանել է Վրաստան եւ օգոստոսի 15-ին հանդիպում ունեցել Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, ֆրանսահայ երգիչն այսօրկմասնակցի Ախալցխայի «Ռաբատ» վերականգնված ամրոցի բացմանը նվիրված համերգին: Սա Ազնավուրի երրորդ այցն է Վրաստան, սակայն, ինչպես Грузия Online-ին հայտնել է Ազնավուրի` այդ երկիր այցի նախաձեռնող,համերգի կազմակերպիչ Eastern Promotion ընկերության ղեկավար Կախա Կանդելակին, համաշխարհային հռչակ ունեցող շանսոնյեն առաջին անգամ է համերգ տալու Վրաստանում: Համերգային ծրագիրը կբացի երիտասարդ ջազային կատարող Բեկա Գոչաիշվիլին` վրացական ժամանակով 20.00-ին, որից 45 րոպե անց կսկսվի Ազնավուրի համերգը:

Նրա գալստյան կապակցությամբ` Ախալցխայում տեղադրվել են մեծ էկրաններ, որոնց վրա համերգային ծրագիրը կհեռարձակվի live տարբերակով: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստանընկերությունը կցուցադրի համերգի մի մասն ուղիղ եթերում:Ազնավուրը ժամանել է Վրաստան երաժիշտների` 22 հոգուց բաղկացած խմբի հետ: Համաձայն պայմանագրի նա ելույթ կունենա 1,5 ժամ:

Ազնավուրի` Ախալցխայում համերգ տալը պատահական չէ, քանի որ, ինչպես հայտնի է, երգչի հայրն այնտեղ է ծնվել: Նրա ծնողները Ֆրանսիա են գաղթել եւմտադիր են եղել մեկնել ԱՄՆ, սակայն վիզա չստանալով` ստիպված մնացել են Ֆրանսիայում:

Նախորդ շաբաթ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այցելելով նորակառույց «Ռաբատ» ամրոցը, այն անվանել է երկրի մշակութային ժառանգության թագ:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում