Ֆուտբոլ

Հայաստան-Բելառուս ընկերական խաղն ընդմիջվել է էլեկտրաէներգիայի անսպասելի անջատման հետեւանքով

1 րոպեի ընթերցում

 Հայաստան-Բելառուս ընկերական խաղն ընդմիջվել է էլեկտրաէներգիայի անսպասելի անջատման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող Հայաստան-Բելառուս ֆուտբոլային ընկերական հանդիպումը 3-5 րոպեով հանկարծակի ընդմիջվել է էլեկտրաէներգիայի անսպասելի ընդհատման հետեւանքով: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը մարզադաշտից` խաղի ընդհատումը միանգամից աղմուկի պատճառ է դարձել: Սակայն ֆուտբոլասերները շարունակել են անխափան կերպով հետեւել խաղի ընթացքին, քանի որ հոսանքը վերականգնվել է: 

Խափանումն ամենայն հավանականությամբ ուժեղ քամու հետեւանք է, որի պատճառով շուռ է եկել նաեւ խաղի ընթացքը նկարահանող տեսախցիկներից մեկը:  

Հայաստան-Բելառուս ընկերական  խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստների: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում