Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականը զիջեց Բելառուսին 2-1 հաշվով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հավաքականը զիջեց Բելառուսին 2-1 հաշվով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որտեղ մեր հավաքականը պարտություն կրեց 1-2 հաշվով:

Հանդիպման մեկնարային րոպեներն մեր ընտրանին սկսեց ավելի բաց ֆուտբոլով: Դեպի դարպասն առաջին հարվածը կատարեց Յուրա Մովսիսյանը, սակայն դարպասապահը տեղում էր: Հանդիպումն հետզհետե ավելի էր հետաքրքրանում, մեր տղաներն ավելի շատ էին տիրում գնդակին եւ այն ուղարկում մրցակցի կիսադաշտ:

Հանդիպման միջնամասում, միայնակ հայտնվելով դարպասապահի առաջ, Մարկոս Պիզելին հուժկու հարված կատարեց, սակայն Բելառուսի ընտրանուն փրկեց դարպասաձողը: Իր հերթին սխալվեց նաեւ Գեւորգ Ղազարյանը, ով, հայտնվելով դարպասահի առջեւ, գնդակը հարվածեց ուղիղ նրա ուղղությամբ: Մեր մրցակիցներին հաջողվում էր ժամանակ առ ժամանակ հակագրոհներ կազմակերպել, բայց անարդյունք:

Խաղակեսի ավարտին հանդիպումը վերացվեց տեխնիկատակտիկական խաղի, բայց խաղատախտակին շարունակ զրոներ էին: Մինչեւ խաղի վերջին րոպեն: Ճիշտ օգտվելով ստեղծված իրավիճակից` Բարդինի Բրեսան Ռենանը, ստանալով գնդակը, հուժկու հարվածով այն ուղարկեց Բերեզովսկու դարպասի վերին աջ անկյունը:

Թիմերը հանգստի գնացին անփոփոխ հաշվով`0-1:

Երկրորդ խաղակեսում Վարդան Մինասյանը մի քանի փոփոխությունները կատարեց` փորձելով բեկել խաղի ընթացքը: Խաղն ասես թարմ տեսք ստացավ, սակայն հակագրոհների վերջին պահին մեր ֆուտբոլիստների մոտ ինչ-որ բան չէր ստացվում: Այս ամենից օգտվեցին մեր մրցակիցները, եւ հանդիպման 60-րդ րոպեին, անցնելով արագ հակագրոհի, դուբլի հեղինակ դարձավ Բարդինի Բրեսան Ռենանը:

Մեր հավաքականը նետվեց ետ բերելու կորցրածը: Հանդիպման 73-րդ րոպեին Մովսիսյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Դմիտրի Վորխովցովը` 1-2:

Հանդիպումն ավելի հետաքրքացավ, երբ հանդիպման վերջին րոպեներին հանգան մարզադաշտի լույսերը: Հանդիպումն ընդհատվեց մի քանի րոպեով:

Տեխնիկական խոստանից հետո հանդիպումը կրկին վերականգվեց, եւ դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով:

Սեպտեմբերին մեկնարկող ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ սա մեր ընտրանու վերջին հանդիպումն է: Ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն սեպտեմբերի 7-ին` մրցելով Մալթայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում