Միջազգային

ՄԱԿ-ի դիտորդները Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով չեն տուժել

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի դիտորդները Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Դամա Ռոզ հյուրանոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ՄԱԿ-ի դիտորդներից ոչ ոք չի տուժել: Ինչպես հայտնի է, դիտորդները բնակվում էին նշված հյուրանոցում: Այս մասին հայտնել է Սիրիայի Արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ֆեյսալ ալ Միկդադի խոսքով` Սիրիան պայքարելու է ահաբեկչության դեմ, իսկ ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցությունը շարունակվելու է:

Փոխնախարարը նաեւ նշել է, որ պայթյունի հետեւում կանգնողները եւս մեկ անգամ փորձել են ապակայունացել երկրի իրավիճակը` ավելացնելով, որ ահաբեկչությունները եւ ճնշումները չեն կարող կոտրել սիրիացիների վճռականությունը` պայքարելու իրենց անկախության եւ ինքնիշխանության համար: Վերջում նա ավելացրել է, որ Սիրիան աջակցություն կցուցաբերի ՄԱԿ-ին իր գործունեության մեջ հաջողության հասնելու համար:

Օգոստոսի 15-ի վաղ առավոտյան Դամասկոսի կենտրոնում գտնվող Դամա Ռուզ հինգաստղանի հյուրանոցի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 3 մարդ է վիրավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում