Ֆուտբոլ

Հայաստան-Բելառուս հանդիպումը կսպասարկի Վրաստանի մրցավարական անձնակազմը

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Բելառուս հանդիպումը կսպասարկի Վրաստանի մրցավարական անձնակազմը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտումօգոստոսի 15-ին` ժամը 20:00-ին,կկայանա Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, որը կսպասարկի Վրաստանի մրցավարական անձնակազմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից` գլխավոր մրցավարը լինելու է Դավիթ Խարիտոնաշվիլին: Մրցավարի օգնականներն են Զազա Պիպիան և Լևան Տոդրիան: Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Լևան Կվարացխելիան:

Օգոստոսի 14-ին Երևան ժամանեց Բելառուսի ազգային հավաքականը: Այսօր` ժամը 19:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում բելառուս ֆուտբոլիստները կանցկացնեն իրենց առաջին մարզումը: Մարզման առաջին 15 րոպեն բաց է ԶԼՄ ներկայացուցիչների համար: Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատևի մամուլի ասուլիսը տեղի կունենա երեկոյան` ժամը 20:30-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում