Ֆուտբոլ

Հայաստան-Բելառուս ֆուտբոլային խաղում երկու թիմերն էլ պայքարելու են հաղթանակի համար. Գեորգի Կոնդրատեւ

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Բելառուս ֆուտբոլային խաղում երկու թիմերն էլ պայքարելու են հաղթանակի համար. Գեորգի Կոնդրատեւ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը տեխնիկապես լավ Է նախապատրաստված, սիրում Է խաղալ եւ հաճելի խաղ Է ցուցադրում: Երեւան մեկնելուց առաջ կայացած ասուլիսում նման տեսակետ է հայտնել Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատեւը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Пресс бол կայքը, Կոնդրատեւը նշել Է, որ Հայաստանի թիմը երիտասարդ թիմ Է եւ պաշտոնական ու ընկերական խաղերում , մասնավորապես, Մակեդոնիայի եւ Ղազախստանի հավաքականների դեմ խաղերում, իրեն լավ Է դրսեւորել:

Գլխավոր մարզիչն ասել է, որ օգոստոսի 15-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական խաղում հայ ֆուտբոլիստները խաղալու են հաղթանակի համար եւ ավելացրել, որ Բելառուսի հավաքականը փորձառու թիմ Է եւ նույնպես խաղալու Է հաղթանակի համար: Նրա խոսքով, այս մրցամարտում հաղթելու Է այն թիմը, որն ավելի շատ Է ձգտելու հաղթանակի:

Հայաստանի եւ Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին ժամը 20:00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում