Ֆուտբոլ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական ընտրանին անցկացրեց իր առաջին «բաց» մարզումը

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական ընտրանին անցկացրեց իր առաջին «բաց» մարզումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական ընտրանին անցկացրեց իր առաջին «բաց» մարզումը` նախապատրաստվելով Ուելսի հետ սպասվելիք խաղին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Հայաստանի մինչեւ 21 տարեկանների ընտրանին պատրաստվում է 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն- ակադեմիայում կայացած մարզմանը մասնակցեցին մինչ այս ուսումնամարզական հավաքի հրավիրված 19 ֆուտբոլիստները:

Ռաֆայել Նազարյանի սաները օգոստոսի 11-ին և 12-ին կանցկացնեն եւս երկու «փակ» մարզումներ, իսկ օգոստոսի 13-ին կմեկնեն Ուելս: Իսկ արդեն օգոստոսի 15-ին`ժամը 22:00-ին, Ռեքսեմ քաղաքի «Ռեյսքուրս Գրաունդ» մարզադաշտում կկայանա Ուելս-Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը:

2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում նույն 3-րդ խմբում Հայաստանի հետ միասին ընդգրկված են նաեւ Չեխիայի, Ուելսի, Չերնոգորիայի եւ Անդորայի հավաքականները: Խմբի առաջատարը չեխերն են 16 միավորով: Երկրորդ տեղում մեր ընտրանին է`11 միավորով, իսկ մեր առաջիկա մրցակիցներն ունեն 10 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում