Միջազգային

Առեւանգված հալեպահայ երիտասարդի համար ապստամբները փրկագին են պահանջում

2 րոպեի ընթերցում

Առեւանգված հալեպահայ երիտասարդի համար ապստամբները փրկագին են պահանջում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի ապստամբները Լիբանանի սահմանի մոտակայքում առեւանգել են հալեպահայ 1990թ.-ին ծնված Հովսեփ Բալմանուկյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, վերջին շրջանում հաճախակի են դարձել ապստամբների կողմից առեւանգումները, սակայն դրանք կոնկրետ ուղղված չեն տեղի հայերի դեմ: Նրանք հիմնականում առեւանգում են ապահովված ընտանիքների անդամներին եւ փրկագին պահանջում: Էլմաջյանի խոսքով` Հովսեփ Բալմանուկյանը եւս ֆինանսապես ապահովված ընտանիքի զավակ է:

Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ ապստամբները երիտասարդի համար փրկագին են պահանջում, եւ այդ առիթով սիրիահայ համայնքը պատրաստակամություն է հայտնել օգնել Բալմանուկյանների ընտանիքին:Միջադեպի վերաբերյալ առավելմանրամասն տեղեկություններ «Արմենպրես»-ը փորձում է ճշտել տեղի հայերից:

Սիրիահայ համայնքի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ մայրաքաղաք Դամասկոսում իրավիճակը բավական հանգիստ է, Հալեպում եւս իրավիճակը համեմատաբար հանդարտվել է, քանի որ վերջին մի քանի օրերի ընթացքում կառավարական ուժերը մեծ վնասներ են հասցրել ընդդիմադիրներին:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ կառավարական ուժերը լիովին վերահսկողություն են սահմանել Հալեպի Սալահ ադ Դին թաղամասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում