ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն օգոստոսի 9-ին Առողջապահության նախարար Ուաիլ Հալկիին նոր վարչապետ է նշանակել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նորանշանակ վարչապետը ծնվել է 1964 թ.-ին Դարաայում, որտեղից սկիզբ էին առել հակակառավարական շարժումները: Նա ստացել է բժշկական կրթություն, եւ 2010թ.-ից ստանձնել է Առողջապահության նախարարի պաշտոնը: Ուաիլ Հալիկն Բաաս կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի 4 զավակ:
Այսուհետ նա կշարունակի ղեկավարել գործադիր իշխանությունընախկին վարչապետ Ռիյադ Հիջաբի` Սիրիայից փախուստի դիմելուց հետո:Ավելի վաղ նախագահ Ասադը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել փոխվարչապետ Օմար Ղալաուինջիին: