Միջազգային

Հայաշատ Քեսաբից դեպի Հալեպ ճանապարհը փակ է

2 րոպեի ընթերցում

Հայաշատ Քեսաբից դեպի Հալեպ ճանապարհը փակ է

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Քեսաբ հայաշատ շրջանի Դյուզաղաջ գյուղում օգոստոսի 9-ի գիշերըբախումները մեծ մասշտաբի չեն եղել եւ կառավարական ուժերը կարճ ժամանակում ճնշել են այն:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Քեսաբում բնակվող հայերը, բախումների հետեւանքով մի քանի զոհեր կան, որոնց թվում հայեր չկան:Իրավիճակը ներկայում հանգիստ է, սակայն լարվածություն, վախ ու մտահոգություն կա մարդկանց մեջ, ամենուր սպասողական անորոշ վիճակ է տիրում:Սիրիահայերը նշում են, որ Քեսաբից Հալեպ տանող ճանապարհը փակ է, եւ նույնիսկ Հայաստան գալու ցանկություն ունեցողները չեն կարողանում հասնել Հալեպ:

Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դրսում կրակոցներ կան, աղմուկ է, սակայն իրավիճակը բավականին հանգիստ է: Նախորդ օրերի համեմատ իրավիճակը բարելավվել է: «Հալեպում հայեր ապրում են ամենուրեք` մի տեղ ավելի շատ կամ ավելի քիչ: Հայաշատ թաղամասերում եւս դրությունը հանդարտ է»,-ասաց Ռեիսյանը:Հաճախ էլեկտրականությունն է ընդհատվում, որոշ թաղամասերում ներկայում էլ էլեկտրականություն չկա: Եթե դրսում բախումներ չեն լինում, մարդիկ տներում չեն փակվում եւ դուրս են գալիս փողոց:

Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ են զոհվել այդ երկրում մեկ տարուց ավելի շարունակվող բախումների արդյունքում: Օրերս Հալեպի հայկական համայնքի երկու ներկայացուցիչ զոհ գնացին քաղաքը զինյալ ընդդիմադիր խմբավորումներից պաշտպանելու մարտերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում