Միջազգային

Ապատեղեկատվության հոսքը Սիրիայի իրադարձությունների մասին շարունակվում է

1 րոպեի ընթերցում

Ապատեղեկատվության հոսքը Սիրիայի իրադարձությունների մասին շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի միջազգային օդանավակայանի տնօրենն անձամբ է հերքել տեղեկությունն այն մասին, թե իբր ինքը փախուստի է դիմել երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, սիրիական հեռուստատեսությամբ նա հավաստիացրել է, որ իր աշխատավայրից չի բացակայել եւ այժմ գտնվում է աշխատանքի վայրում` հսկելով օդանավակայանի աշխատանքները:

Արաբական եւ արտասահմանյան որոշ լրատավամիջոցներ չեն դադարում կեղծ տեղեկություններ տարածել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Առավոտյան տեղեկություններ էին տարածվել, թե ռուս գեներալ է սպանվել, նրա հետ միասին նաեւ սպանվել է թարգմանիչը:

Ավելի վաղ լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ էին տարածել Սիրիայի Ֆինանսների եւ մի քանի այլ նախարարների վերաբերյալ:

Ապատեղեկատվություն էր տարածվել նաեւ Ասադի սպանության եւ նրա առողջական խնդիրների, նրա եւ ընտանիքի` երկրից բացակայելու վերաբերյալ: Արդյունքում, իհարկե, բոլոր այս տեղեկությունները, հերքվել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում