Միջազգային

Սիրիայի Տեղեկատվության նախարարը նախկին վարչապետի փախուստը համարել է փախուստ պատասխանատվությունից

1 րոպեի ընթերցում

Սիրիայի Տեղեկատվության նախարարը նախկին վարչապետի փախուստը համարել է փախուստ պատասխանատվությունից

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան ձեռնարկատիրական երկիր է եւ անհատների, անգամ բարձրաստիճան անձանց փախուստը երկրից չի կարող ազդել պետության աշխատանքների վրա: Այս մասին հայտնել է Սիրիայի Տեղեկատվության նախարար Օմրան ազ Զաաբին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, լրատվամիջոցներին տված հացազրուցի ժամանակ Օմրան ազ Զաաբին հերքել է կառավարության մի քանի անդամների փախուստի վերաբերյալ տարածված տեղեկությունները` ավելացնելով, որ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների 99 տոկոսը հրապարակվում է հատուկ սահմանված նպատակներով: Նման լրատվամիջոցների նպատակը Սիրիայում լարվածության մեծացնելն է:

Նախարարը հաստատել է, որ նախկին վարչապետը նախկինում երբեք դժգոհություն չի հայտնել երկրի քաղաքականությունից: Նա Հիջաբ Ռիյադի փախուստը համարել է փախուստ պատասխանատվությունից անհաջող պետական գործունեություն ծավալելու համար: Վերջում նա ավելացրել է, որ Հիջաբի փախուստը որեւէ կերպ չի կարող անդրադառնալ պետության վրա, եւ 23 միլիոն սիրացիներ հույս ունեն այդ պաշտոնում տեսնել կառավարության գլուխ կանգնելու արժանի անձի:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նախկին վարչապետի հետ փախուստի են դիմել կառավարության մի քանի անդամներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում