The Econimist Intelligence Unit հետազոտական ընկերությունը գնահատել է Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին խորհրդային չորս` նավթ չարտահանող երկրներում դրամական փոխանցումներն իրենց մինչճգնաժամային ցուցանիշերին չեն վերադարձել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հաղորդում է The Econimist Intelligence Unit հետազոտական ընկերությունը` ամփոփելով այս տարվա առաջին 6 ամիսների ցուցանիշերը նշված երկրների համար:

Հետազոտական ընկերությունըՏաջիկստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Վրաստանը գնահատում է որպես երկրներ, որոնք լրջորեն ապավինում են այն գումարներին, որոնք տուն են ուղարկում արտերկրում (հատկապես Ռուսաստանում) աշխատող քաղաքացիները: Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` այս չորս երկրները նախորդ տարի ընդհանուր հաշվով ստացել են վեց միլիարդ ԱՄՆ դոլար:

Վերջին տարիների արագ աճի հետևանքով 2009 թվականի անկումից հետո դրամական փոխանցումների տնտեսական ակտիվությունն աճել է: 2011 թվականին դրամական փոխանցումների ծավալները Տաջիկստանում կազմել են ՀՆԱ-ի մոտ 42.5 տոկոսը, Ղրղզստանում` 28 տոկոս, Հայաստանում 11 և Վրաստանում 7 տոկոս:

Սակայն հետազոտական ընկերությունը ներկայացրել է նաեւ որոշ մռայլ կանխատեսումներ այն մասին, որ տրանսֆերտների արագ աճն առաջիկայում բոլոր չորս երկրների համար նվազման միտումներ է սկսելու ցուցաբերել:

Հայերեն English Русский

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո