Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի

2 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի

Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարար Էրլինդ Սուլոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի ոլորտին։ 

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջնահերթությունները ատոմային, հիդրո, արևային և հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով էներգետիկ անվտանգության կարևորությունը երկրի ազգային անվտանգության համակարգում։ Դեսպանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև փոխադարձ այցելություններ և քննարկել էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերություններին իրավապայմանագրային բնույթ հաղորդելու հնարավորությունը։

Փոխնախարար Սուլոն բարձր է գնահատել համագործակցության առկա ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով խթանել երկու երկրների միջև գործնական համագործակցությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նաև հետքրքրություն է արտահայտել Հայաստան այցելելու և գործընկերություն ձևավորելու հարցում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում