Միջազգային

Սիրիայի վարչապետը պաշտոնանկ է արվել և փախել է Հորդանան /լրացված/

1 րոպեի ընթերցում

Սիրիայի վարչապետը պաշտոնանկ է արվել և փախել է Հորդանան /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում վերջերս նշանակված վարչապետը հեռացվել է պաշտոնից: Ռիյադ Հիջաբիի` պաշտոնանկ արվելու պատճառների թվումՀորդանանի պաշտոնական աղբյուրներընշում են, որ նափախուստի է դիմել դեպի Հորդանան:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրտավամիջոցները, աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ նա Հորդանանում է իր ընտանիքի հետ:Սիրիայի ընդդիմադիր աղբյուրները տեղեկացրել են, իբր, մի քանի ժամվա ընթացքում Ռիյադ Հիջաբը կհայտարարի Բաշար ալ Ասադի իշխանությունից հեռանալու մասին:

Վարչապետի պարտականությունները ժամանակավորկկատարի Օմար Ղալաուինջին:Նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը վարչապետ էր նշանակվել 2012թ.-ի հունիսին:

Սիրիայում շուրջ 17 ամիս շարունակվող բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմության միջեւ չեն դադարում, մասնավորապես` մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում, Հալեպում, Հոմսի եւ Համայի շրջաններում:

Սիրիայի հատուկ ծառայության մարմինները բախումներ են ունեցել Դարաայի Բուսրա գյուղում զինված ահաբեկչական խմբավորման հետ` իրենց հետեւից թղնելով վիրավորներ եւ սպանվածներ:Սիրիական ուժերը նաեւ բախումներ են ուեցել Դարաայի մեկ այլ Սամադ գյուղում, որի հետեւանքով ահաբեկիչները եւս մեծ կորուստներ են ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում