Միջազգային

Հալեպում վերականգնվել է ինտերնետ-կապը, հայաշատ վայրերում համեմատաբար հանգիստ է

1 րոպեի ընթերցում

 Հալեպում վերականգնվել է ինտերնետ-կապը, հայաշատ վայրերում համեմատաբար հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի մուսուլմանական թաղամասերում բախումները շարունակվում են, եւ Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցներն այսօր Հալեպ տանող գլխավոր ճանապարհին մեծ վնաս են հասցրել ընդդիմադիրներին, կան զոհեր եւ վիրավորներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումները տեղի են ուեցել Հալեպի ալ Խաֆսա շրջանում` ոչնչացնելով նրանց մեքենաները, ապա սպանելով եւ վիրավորելով ընդդիմադիրներին:

Կառավարական ուժերը հետապնդել են նրանց նաեւ Մասկանեհի շրջանում նույնպես մեծ վնասներ հասցնելով ընդդիմադիրներին:

ՍԱՆԱ-ի լրագրողները տեղեկացրել են, որ ձերբակալվել են մեծ թվով ընդդիմադիրներ:

Տեղեկություններ են ստացվել, որ բախումներ են տեղի ունեցել Հոմսի շրջանում, Դամասկոսի արվարձաններում: Համաձայն ստացված տեղեկությունների` Հոմսում 60 ընդդիմադիր է զոհվել:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից «Արմենպրես»-ը տեղեկացել է, որ Հալեպում արդեն վերականգնվել է ինտերնետ կապը: Ինչ վերաբերվում է քրիստոնեական եւ հայկական թաղամասերին, ապա իրավիճակը հանգիստ է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում