Սպիտակ տունը մեկնաբանել է Էրդողանի հետզրույցի ժամանակ Օբամայի մականով լինելը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի փոխխոսնակ Քեթլին Հեյդնը մեկնաբանել է Թուրքիայում քննարկումների թեմա դարձած` այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ արված լուսանկարում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ձեռքում բեյսբոլի մական լինելու պահը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով HaberTurk հեռուստաալիքը, Հեյդնը լրագրողներին ասել է, որ «այդ լուսանկարը հրապարակել են միայն այն նպատակով, որպեսզի ցույց տան, որ նախագահ Օբաման լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ եւ Սիրիայի հարցում կարեւորում է Թուրքիայի հետ համագործակցությունը»: Հեյդնը նշել է, որ Օբամայի ձեռքում եղած բեյսբոլի մականը եղել է ամերիկացի հայտնի մարզիկ Հենկ Աարոնի ստորագրությամբ:

Տարօրինակ է, որ Էրդողանի հետ լավ հարաբերութունների մեջ գտնվելով հանդերձ, Օբաման, այնուամենայնիվ, հեռախոսազրույցի ամբողջ ընթացքում ձեռքից բաց չի թողել բեսբոլի մականը: Երեւի առաջնորդվել է` «Էրդողանի հետ խոսիր, բայց մահակը ձեռքիցդ մի թող» կարգախոսով:-

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները