Հայաստանը ՀԱՊԿ բոլոր պետությունների նախագահներին հրավիրել է համատեղ զորավարժություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների սեպտեմբերի 3-8-ըՀայաստանում կայանալիք համատեղ զորավարժություններին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների նախագահներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրուցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:«Մենք հրավերներն ուղարկել ենք, սակայն վստահ չենք, որ բոլորը կմասնակցեն` հաշվի առնելով երկրի ղեկավարիների զբաղվածության աստիճանը: Մինչեւ սեպտեմբեր բավականին ժամանակ կա, եւ մենքսպասում ենք հրավերների հաստատմանը»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը:

«Փոխգործակցություն-2012» զորավարժությունների թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»:

Զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Զորավարժությունների ղեկավարման շտաբի կազմը որոշում է հայկական կողմը' ՀԱՊԿ Միավորված շտաբի համակարգմամբ` ներառելով ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների, զորակազմերի հրամանատարության, ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետությունից ներգրավվող զորքերի /ուժերի/ ներկայացուցիչներին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծվել է Հավաքական անվտանգության մասին 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված պայմանագրի հիման վրա: ՀԱՊԿ-ի անդամ են երկրներն են` Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ռուսաստանը:

Հայերեն English Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ