Միջազգային

Ռուսաստանը չի աջակցելու ՄԱԿ-ում Սիրիայի դեմ ներկայացված նախագծին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի աջակցելու ՄԱԿ-ում Սիրիայի դեմ ներկայացված նախագծին

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը օգոստոսի 2-ին հայտարարել է, որ չի աջակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիայի դեմ ներկայացված նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռուսական կողմն այս նախագիծը որակել է որպես անհավասարակշիռ, «որը չի կարող օգնել Սիրիային բռնությունները դադարեցելու հարցում»:

Պաշտոնական Մոսկվան գտնում է, որ Սիրիայի դեմ ներկայացված նախագիծնիր այդ տեսքով չի կարող նպաստել այդ երկրի կայունացմանը, ինչի պատճառով էլ հրաժարվում է աջակցել:

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաձայն ներկայացված նախագծի` երկրում կատարվող իրադարձությունների պատասխանատուները միայն Սիրիայի իշխանություններն են, եւ որեւէ մեղադրանք կամ պահանջ չկա ընդդիմության հանդեպ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում