Միջազգային

Անդադար բախումների հետեւանքով Սիրիայում միայն վերջին 2 օրերին հարյուրից ավելի զոհ է եղել

1 րոպեի ընթերցում

Անդադար բախումների հետեւանքով Սիրիայում միայն վերջին 2 օրերին հարյուրից ավելի զոհ է եղել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու օրերի ընթացքում Սիրիայում կառավարական ուժերի եւ զինված ընդդիմադիրների բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 140 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Դամասկոսի արվարձաններում զոհվել է 58 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Ինչ վերաբերվում է Հալեպին, ապա մի քանի թաղամասերում շարունակվող պայքարի հետեւանքով այստեղ եւս մեծ թվով զոհեր եւ վիրավորներ են գրանցվել: Տեղեկությունների համաձայն` 7 ոստիկան եւ 17 զինծառայող գերեվարվել է այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի կողմից:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ընդդիմադիրները մեծ կորուստներ են կրել Հալեպի գյուղերում եւ Հոմսում տեղի ունեցած բախումների արդյունքում: Կոնկրետ թիվ, սակայն, ընդդիմադիրների զոհերի վերաբերյալ, առայժմ չի նշվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում