Հալեպում հեռախոսակապն ու ինտերնետն անջատված են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում իրավիճակի լարվածությունը գնալով ավելի ու ավելի է խորանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, եթե Թուրքիան ամիսներ շարունակ փորձում էր գաղտնի կերպով գործել Սիրիայի դեմ, ապա այժմ այդ երկիրն արդեն հանդես է գալիս բացահայտորեն: Երեկվանից մուսուլմաններով բնակեցված թաղամասերում իրավիճակն ավելի է վատացել, եւ ամեն ինչ հասել է վճռական սահմանագծի:Ինչ վերաբերում է հայկական եւ քրիտստոնեական թաղամասերին, ապա ըստ Էլմաջյանի, այնտեղ ամեն ինչ հանգիստ է:

Էլմաջյանը լիահույս է, որ նախագահ Բաշար ալ Ասադը կկարողանա համառ պայքարի միջոցով հաղթել այդ ուժերին.լավատեսության նման հիմքեր սիրիահայերին տալիս են նաեւ Ռուսաստանի Դաշնության` Սիրիայի նկատմամբ ունեցած ամուր եւ հետեւողական դիրքորոշումը:

Հալեպահայերի ֆեյբուքյան էջից «Արմենպրես»-ը տեղեկացել է, որ Հալեպ քաղաքում բոլոր հեռախոսակապերը եւ ինտերնետ կապն անջատված են եւ չեն գործում: Հալեպից Երեւան ժամանած սիրիահայերը նշել են, որ օդանավակայան տանող ճանապարհը վտանգավոր է, քանի որ գրոհայինները որոշ հատվածներում հսկում են ճանապարհը: Նրանք նշել են, որ մեկ շաբաթից ավելի աշխատանքի չեն ներկայանում, մթերքների գները բավական բարձրացել են:

Սիրիահայերը նշել են նաեւ, որ Բաշար Ասադի իշխանության գլուխ մնալը նախընտրելի է եւ նպաստավոր կլինի տեղի հայ համայնքի համար:

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության տվյալներով` Սիրիայում ամիսներ շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 18 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների` զոհվածների մեջ գերակշռում եմ խաղաղ քաղաքացիները: Զոհերի թվում են եղել նաեւ յոթ հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում