Միջազգային

Հալեպում շարունակվող բախումներից հայկական համայնքը չի տուժել

1 րոպեի ընթերցում

Հալեպում շարունակվող բախումներից հայկական համայնքը չի տուժել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական թաղամասերը հանդարտ են, իսկ խանութների որոշ մասն արդեն գործում է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հալեպահայերի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:Ստացված տեղեկությունների համաձայն` հացի տագնապն արդեն իսկ թեթեւացել է, սակայն տարբեր սննդամթերքի գները զգալիորեն աճել են:

Դպրոցները եւ մանկապարտեզները լցված են գաղթականներով,իսկ ընդդիմադիրները գրավել են Բաբ Ալ Նայրաբի ոստիկանատունը:Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ ընդդիմադիրները վերահսկողություն են սահմանել որոշ թաղամասերի վրա, եւ այժմ զինված ուժերը փորձում են հսկողությունը կրկին իրենց ձեռքը վերցնել:

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երկու րոպե տեւողությամբ հոլովակում կարելի է տեսնել, թե ինչպես են Բըրրի գերդաստանի երեք անդամները, ովքեր Ասադի կողմնակիցներն են, ընդդիմադիրների կողմից հրապարակային մահապատժի ենթարկվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում