«Հրազդան»-ը պատրաստվում Է ընդունել իտալացի ֆուտբոլիստներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ընթանում են շինարարական աշխատանքները: Այդ աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերի 12-ին Երեւանում կայանալիք 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա ֆուտբոլի ազգային հավաքականների խաղից առաջ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2012 թվականի փետրվարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից, «Հրազդան»-ի վերանորոգման աշխատանքները, որոնք համակարգում Է ֆեդերացիան, ընթանում են ակտիվ ռիթմով: Հայաստանի գլխավոր մարզակառույցներից մեկը` «Հրազդան» մարզադաշտը, կարող Է ընդունել նաեւ մեր հավաքականի` ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի այլ հանդիպումները եւս` ելնելով խաղերի հանդեպ մարզասերների հետաքրքրությունից:

«Հրազդան» մարզադաշտը ունի 50 հազարից ավելի նստատեղ, մինչդեռ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը՝ 16 500:

1971 թվականին շահագործման հանձնված «Հրազդան» մարզադաշտը միջազգային լայն ճանաչում ունի եւ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները մինչ այս հանդիպումը ժամանելու են Երեւան` ծանոթանալու «Հրազդան» մարզադաշտի հնարավորություններին եւ պայմաններին:

Հայերեն

Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի

Արթուր Սերոբյանը լեհական «Լեխիա Գդանսկ»-ին կմիանա 2027 թվականին

Սեպտեմբերի 14-ի միջոցառումների անոնս

Գերմանացի բնապահպանները դատական հայց են ներկայացրել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության առնչությամբ

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

BRICS առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը

ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի