Միջազգային

Դամասկոսի քրիստոնեական թաղամասերում բախումներից հայեր չեն տուժել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի քրիստոնեական թաղամասերում բախումներից հայեր չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ հասել են Դամասկոսի քրիստոներական թաղամասեր:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները,անանուն աղբյուրը հայտնել է, որՀին Դամասկոս շրջանի Բաբ Թումա եւ Բաբ Շարկղի թաղամասերում օգոստոսի 1-ի վաղ առավոտյան բախումներ են սկսվել:Նա պարզաբանել է, որ բախումները նշված տարածքներում առաջին անգամ են տեղի ունենում: Դրանք կենտրոնացել են Բաբ Շարկղի մոտակայքում եւ շարունակվել են մոտ կես ժամ: Տեղեկություններ կան, որ բախումների արդյունքում մեկ զինծառայող է զոհվել:

Դամասկոսի հայազգի բնակիչներն «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հայկական համայնքում լարվածությունը շարունակվում է. հայերը վախենում են դուրս գալ բնակարաններից` թեեւ վերջին բախումների հետեւանքով համայնքը զոհեր չի տվել:

Բախումները շարունակվում են Հալեպի տարածքում. արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել: Իսկ ընդդիմադիրները հայտարարել են, որ մի քանի օրվա ընթացքում վերահսկողություն են հաստատելու Հալեպում եւ սիրիական այլ մեծ քաղաքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում