Միջազգային

Հալեպի թաղամասերում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել

2 րոպեի ընթերցում

Հալեպի թաղամասերում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը շարունակում են հետապնդել ահաբեկչական խմբավորումներին, որոնք շրջապատել են Հալեպի որոշ թաղամասեր, այդ թվում` Սալահ ադ Դինը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումների արդյունքում սպանվել եւ վիրավորվել են մեծ թվով ահաբեկիչներ, որոնք աֆրիկյան եւ արաբական պետությունների քաղաքացիներ են:

Սիրիական պաշտոնական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սպանվածների թվում է ահաբեկչական խմբավորումների ղեկավարներից Ահմադ Հաջ Կասիմ բն Աբդ ալ Ռահմանը:Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել նաեւ Կուբթան ալ Ջաբալում:

Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ ընդդիմությունը նպատակ է դրել մի քանի օրվա ընթացքում վերահսկողություն հաստատել Հալեպի կետրոնում եւ Սիրիայի մեծ քաղաքներում` չնայած Ասադի զինված ուժերի պաշտպանություններին:

Սիրիայի կառավարությունը հուլիսի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է վտարել Սիրիա ներխուժած ահաբեկչական խմբավորումներին, որոնց աջակցում եւ ֆինանսավորում են Քաթարը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան: ՄԱԿ-ին ուղղված փաստաթղթում նաեւ նշվել է, որ շարունկավող միջամտությունը խախտում է ճգնաժամի կարգավորման համաձայնությունը, որը հաստատվել է հուլիսի 8-ին ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` Դամասկոս կատարած այցելության ժամանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում